Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Որպեսզի որևէ մեկը մեզ չմեղադրեր պոպուլիզմի մեջ»

«Որպեսզի որևէ մեկը մեզ չմեղադրեր  պոպուլիզմի մեջ»
07.04.2017 | 12:16

ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է և մի բան էլ ավելի: 2017-ի առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները գերակատարվել են, ինչը թույլ է տվել կառավարությանը լրացուցիչ գումար հատկացնել կապիտալ ծախսերի իրականացման համար, մի բան, որ 2016-ի պետբյուջեով առանձնացված չէր: Այլ կերպ ասած, կառավարությունը որդեգրել է «Առուն թռնել, հետո հոպ ասել» քաղաքականությունը:

Ինչ խոսք, դա ճիշտ մոտեցում է, քան խոսելն ու չանելը, միայն թե հետաքրքիր է՝ ինչո՞ւ մինչ օրս չէր խոսվում հարկային հավաքագրումների գերակատարման մասին: Այս հարցի պատասխանը կառավարության երեկվա նիստում տվեց վարչապետը. «Նախ՝ ՊԵԿ-ի աշխատանքը առաջին կվարտալում գնահատում ենք լավ, ինչը մեզ իրավունք է տվել նման գործողությունների գնալ: Երկրորդ՝ մենք այս քայլին գիտակցաբար ենք գնում և հատուկ ընտրություններից հետո հաջորդ կառավարության նիստում ենք հայտարարում, որպեսզի որևէ մեկը մեզ չմեղադրեր պոպուլիզմի մեջ: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված է մինչև ընտրություններ»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ